Ադրբեջանի ու ռուս զինվորականները հանդիպել են Դադիվանքի մոտ (Տեսանյութ)

Ադրբեջանի ու ռուս զինվորականները հանդիպել են Դադիվանքի մոտ (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Դադիվանքի մոտ տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի և ռուս խաղաղապահների հանդիպումը այն բանից հետո, երբ Քարվաճառի շրջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա փոխանցվել է Ադրբեջանի վերահսկողությանը։

ՏԱՍՍ-ը տեսանյութ է հրապարակել զինվորականների հանդիպումից։

Ռուս խաղաղապահներն ապահովել են «քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու շրջանի կազմակերպված փոխանցումը»։ ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ, գնդապետ Սեմյոն Դեգտյարյովը հայտարարել է, որ Քարվաճառի շրջանը պաշտոնապես փոխանցվեց ադրբեջանական կողմին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---