Մարուքյանն առաջարկում է հետաձգել տեղահանումը Բերձորից մինչև ռազմագերիների փոխանակումը

Մարուքյանն առաջարկում է հետաձգել տեղահանումը Բերձորից մինչև ռազմագերիների փոխանակումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է հետաձգել Բերձորից զորքի և մարդկանց տեղահանումը մինչև ռազմագերիների փոխանակումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մինչև ռազմագերիների փոխանակում չլինի, Բերձորից (Լաչին) զորքն ու բնակչությունը չպետք է տեղահանել: Լսո՞ւմ եք, պարտված իշխանություններ:

Այդ ինչպե՞ս եղավ, որ Բերձորը հանձնելու ժամանակացույցին հետևողական եք, իսկ ռազմագերիների վերադարձին` ոչ»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---