Պարգևավճար ստացել է միայն Շուշիում վիրավորված 2 աշխատակից․ Ավինյանի գրասենյակի պարզաբանումը26 նոյեմբերի 2020 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25–ին որոշում է ստորագրել, որով «հոկտեմբերին կատարած բարեխիղճ աշխատանքի համար» նրա գրասենյակի աշխատակիցները խրախուսվում էին պարգևավճարով։ Որոշման մեջ հստակեցված չէր՝ քանի հոգի էր պարգևատրվում և ովքեր էին նրանք։ Նոյեմբերի 26-ին Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, արձագանքելով պարգևավճարներ բաժանելու քննադատություններին, պարզաբանել է, որ պարգևավճար են ստացել փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը: «Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախում լայնածավալ պատերազմ է ընթացել, որը դադարեցվել է ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |