Փաշինյանն ակնարկել է՝ Մովսես Հակոբյանը Ջաբրայիլում ձախողման պատասխանատուներից է

Փաշինյանն ակնարկել է՝ Մովսես Հակոբյանը Ջաբրայիլում ձախողման պատասխանատուներից է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՆ ռազմական վերահսկողության պետի պաշտոնից հրաժարական տված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին կիսում է Ջաբրայիլում ձախողման պատասխանատվությունը՝ իր «ապօրինի միջամտություններով»։

Նա նշել է, որ հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ Պաշտպանական շրջանի (Ջաբրայիլ-խմբ․) հատվածում մարտնչած բազմաթիվ զինվորներ, հազարավոր սպաներ, գեներալներ։

«Բայց, ցավոք 9-րդ ՊՇ-ն ճողքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ է անում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նրա ԳՇ պետի պաշտոնավարման օրոք 42 մլն դոլար է մսխվել անպիտան զենք գնելու վրա։

Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։

Վարչապետն անդրադարձել է նաև Հակոբյանի՝ վարչապետի կնոջ մասին հայտարարությանը։

«Իմ կնոջն է թիրախ դարձնում ՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70%-ը լքել է այն, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքը՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ատեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի անկկարագրելի օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր, չէի իմացել»․- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ է այցելել Պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու:

«Այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, որ մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամի ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելը ի՞նչ գործելակերպ է»,- ասել է նա՝ նշելով, որ ոմանք Ստեփանակերտից հետ են կանչվել՝ խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտության պատճառով՝ ակնարկելով Հակոբյանին։

Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ի իր ասուլիսի ընթացքում պատասխանելով Աննա Հակոբյանի՝ ռազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցելու մասին հարցին, ասել էր, որ մեկ անգամ է նրան տեսել հրամանատարական կետում, էկրանի առաջ նստած, դիտել են Մատաղիսի գործողությունները, որևէ բանի նա չի միջամտել։ Նա խնդրել է Հակոբյանին հեռանալ հրամանատարակ կետից, ինչից հետո իրեն կանչել են Երևան և ասել, որ իր Արցախ չգնալու հրաման կա։

Կարդացեք նաև՝ Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---