Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը![]() 28 նոյեմբերի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանը նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Նա հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ից՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեղեկությունը հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, գրում է «Առավոտը»։ Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է 2020-ի փետրվարին, այնուհետև կալանավորվել։ Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |