Հանրահավաքին ծխանռնակ նետած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, քրգործը դատարանում է![]() 28 նոյեմբերի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի դիմաց անցկացվող հանրահավաքի ժամանակ ծխանռնակ բաց թողած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով)։ ՔԿ-ից հայտնում են նաև, որ նոյեմբերի 26-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, քրգործը, ըստ էության, քննելու նպատակով ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նոյեմեբրի 10-ին ձեռք բերված՝ պատերազմի դադարեցման համաձայնագրից հետո ՀՀ-ում պարբերաբար ցույցեր են։ Բողոքող քաղաքացիները և քաղուժեը պահանջում են վարչապետի հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |