Ժամկետայինների հարազատները կրկին կառավարության շենքի մոտ են. Ուզում են հանդիպել վարչապետին![]() 28 նոյեմբերի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ շարունակվում է ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան: Նրանք արձակուրդ և պատշաճ բուժօգնություն են պահանջում զինծառայողների համար։ Քաղաքացիները ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մի քանի օր է՝ Արցախում ծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի և կառավարության շենքերի մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ վարչապետն ընդունել էր նրանց, լսել մտահոգությունները։ Ծնողները նշել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից և կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |