Հայկական կողմը հերքում է նոյեմբերի 27-ին 10 հայ զինծառայողի գերեվարման մասին լուրը![]() 28 նոյեմբերի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Լուրը, թե իբրև նոյեմբերի 27-ին գերեվարվել է 10-ից ավելի հայ զինծառայող, ապատեղեկատվություն է: «Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,- հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Նման տեղեկատվություն ավելի վաղ տարածվել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։ ![]() ![]() Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |