Նախարարը՝ տնտեսական ապաշրջափակման մասին․ ՀՀ-ի համար կբացվեն թուրքական նավահանգիստները, գուցեև՝ Ադրբեջանի շուկան30 նոյեմբերի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստվում է ստեղծել ծրագիր, որը կպատրաստի տարածաշրջանային ապաշրջափակումից օգուտներ քաղելուն, հայտարարել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։ «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,-ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո քաղաքական պայմանավորվածությունը կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, և այն կարող է ելակետ դառնալ տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Փաշինյանը նշել էր, որ նկատի ունի տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը: Քերոբյանի խոսքով՝ 2021-ի հունվարի 1-ից թուրքական ապրանքների արգելքով ՀՀ-ում 200 մլն դոլարանոց շուկա է ազատվելու, նա կոչ է արել բիզնեսներին հունվարի 1-ից զբաղվել թուրքական ապրանքների այլընտրանքի արտադրությամբ։ Քերոբյանը նաև նշել է, որ ինքը եկել է երկարաժամկետ պլանով ու խոստացել երկնիշ տնտեսական աճ 2021-ին։ Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։ Նա Menu Group ընկերության հիմնադիրը և սեփականատերն է։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |