Բողոքի ցույց և քաշքշուկ՝ Բաղրամյանում․ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից ոմանց բերման են ենթարկել

Բողոքի ցույց և քաշքշուկ՝ Բաղրամյանում․ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից ոմանց բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում նոյեմբերի 30-ի երեկոյի դրությամբ կրկին հանրահավաք են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, ոստիկանները փորձել են հեռացնել պողոտան փակողներին, քաշքշուկ է սկսվել, փոխանցում է Para Tv-ն։

Ոստիկանները բերման են ենթարկել որոշ քաղաքացիների, ցուցարարների մի մասը քայլերթով է առաջ շարժվել։ Մոտ 40 րոպե անց իրավիճակը հանդարտվել է, ոստիկանները շարունակում են հերթապահել Կառավարության շենքի առաջ․ ցուցարարներ կան նաև այնտեղ։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով