Գոռ Գևորգյանը դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից

Գոռ Գևորգյանը դուրս է գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից և կշարունակի գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»,- ասվում է գրառման մեջ:

Պատգամավորը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է ծառայել հայրենիքին:

«Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ խմբակցությունից հեռանալու մասին հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Այժմ նա անկախ պատգամավոր է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---