Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ ապրելու

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ ապրելու

PanARMENIAN.Net - Լուսավոր Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր, աշխատաքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ ընդհատում է բուժումը և տեղափոխվում Արցախ՝ ապրելու։

Նա նախարար էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո, սակայն նոյեմբերին հրաժարական էր տվել՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է 2020-ի օգոստոսին՝ առողջական խնդիրների պատճառով։

Թանդիլյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և տեղեկացրել որոշման մասին։ Հարությունյան խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն։

«Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»,- նշել է նա։

Թանդիլյանի խոսքով՝ հայկական կողմը պարտվել է ճակատամարտը, պատերազմը, սակայն, դեռ չի ավարտվել, «նոր ճակատամարտում պետք է ապրել, զարգանալ, հզորանալ՝ հանուն վերջնական հաղթանակի»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---