Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները հայտնի են![]() 2 դեկտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները հայտնի են, տեղեկացնում է IDeA հիմնադրամը։ Նշվում է, որ վերականգնված և վերաիմաստավորված Բարեկամության այգին կդառնա մի յուրօրինակ հանրային վայր, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Երկրորդ փուլի արդյունքներով` ներկայացված 19 նախագծից ժյուրիի անդամներն ընտրել են հաղթողներին 3 անվանակարգում: IND Architects մոսկովյան բյուրոն հաղթել է միաժամանակ երկու անվանակարգում՝ «Ստանդարտ ճարտարապետական տարրեր» և «Յուրօրինակ ճարտարապետական տարր»: «Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս, ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Ներկայացված մոդուլները կարող են ձևափոխվել. գծայինը՝ ցուցահանդեսների և տոնավաճառների համար, ալիքաձևը՝ հանրային սննդի տարածքի համար, շրջանաձևը՝ նույն արհեստն ունեցող վարպետների թեմատիկ միավորման համար: Տաղավարների բազամազանությունը իրագործելի է ձևափոխվող փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ: Վերնիսաժը նախատեսված է շուրջամյա գործածության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այգեգործության դպրոցի տաղավարի կոնցեպտը ոգեշնչված է քաղաքի արհեստագործության պատմությամբ և արտացոլում է ազգային արվեստների յուրահատկությունը: Մետաղական պրոֆիլներից կազմված ներքին կարկասը ստեղծված է օրթոգոնալ ցանցի հիման վրա, որը թույլ է տալիս տաղավարը դարձնել մոդուլային: Շարժական միջնապատերը կարող են ձևափոխել ինտերիերի տարածքը՝ ըստ միջոցառման անհրաժեշտ ձևաչափի. տոնավաճառ, վերնիսաժ, դասընթացներ, վարպետության դասեր, ազատ ժամանցի ապահովում: Տաղավարի տանիքը կծածկվի կանաչապատ տարածքով: «Փոքր ճարտարապետական ձևեր» անվանակարգում հաղթել է SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN Հայաստանից և Ռուսաստանից համատեղ ներկայացված կոնսորցիումը: Այգու նստարանների դիզայնը մշակելիս ճարտարապետները ձգտել են գտնել առասպել և ներկայացնել Հայաստանի մշակութային ծածկագիրը: Փայտն ու կարծր քարը միաձուլվում են այնպես, որպեսզի փայտն ամբողջությամբ և հավասարապես բոլոր կողմերից կարողանա շնչել: Քարե հարթ մակերեսներին հնարավոր է զետեղել գեղարվեստական կամ տեղեկատվական գրաֆիկական հարթաքանդակներ, որոնք մարդկանց կպատմեն տեղանքի մասին: Նստարանի երկարությունը կարող է փոփոխվել կախված համատեքստից՝ հավաքվելով գծային և խմբային կոմպոզիցիաներով: Այգին տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում՝ պատմական, բնակելի և արդյունաբերական թաղամասերի միջև: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրիի բոլոր գլխավոր տեսարժան վայրերն ու հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրի քաղաքի այդ հատվածում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |