Արցախցիներին աջակցության 2-րդ ծրագրին դիմելու գործընթացը սկսված է![]() 2 դեկտեմբերի 2020 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Արցախցիներին սոցիալական աջակցություն տրամադրելու 2-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը սկսվել է, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար այն 300,000 դրամ կկազմի, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է»,- փոխանցում են նախարարությունից։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի կայքում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։ Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Նամակը ստանալուց հետո միայն քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով կարող է ներկայանալ «Հայփոստ» կամ «Արցախփոստ» և ստանալ գումարը։ Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ Արցախում հաշվառված քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, 68,000 դրամ միանվագ աջակցություն կստանան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |