ԱՄՆ-ն Տրապիզոնում ռազմական կայան չի բացելու

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրին հերքել է Տրապիզոն քաղաքում ամերիկյան կայան բացելու մտադրության մասին տեղեկատվությունը: Ինչպես նշել է Ջեֆֆրին, ներկայումս Թուրքիայի տարածքով իրականացվում է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Դեսպանի խոսքով, զորքերի փոխադրումն իրականացվում է նախկինում ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրերի շրջանակներում: Նման համաձայնագրեր ԱՄՆ կնքել է նաեւ Հորդանանի ու Քուվեյթի հետ:



Դիվանագետն ավելացրել է, որ այժմ Իրաքից զորքերը դուրս բերելու համար նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա, բայց եթե կարիք լինի Թուրքիայով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն փոխադրել ու պահանջվի նոր պայմանագիր կնքել, ամերիկյան կողմը կքննարկի այդ թեման Անկարայի հետ, գրում է Today's Zaman թուրքական թերթը:



Ղրղզստանում փակված «Մանաս» կայանի փոխարեն Տրապիզոնում ՌՕՈՒ կայան բացելու համար թույլտվություն ստանալու Վաշինգտոնի մտադրության մասին տեղական ԶԼՄ հաղորդեցին անցյալ շաբաթ: Ինչպես գրում էր Yeni Safak թերթը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, ԱՄՆ-ն ծրագրում է դիմել Թուրքիային` կայանի բացման համար թույլտվություն ստանալու համար, եթե նրանց այդ հարցում մերժեն Ուզբեկստանի եւ Թաջիկստանի իշխանությունները:



Բարակ Օբամայի վարչակազմի որոշմամբ, ամերիկյան զորքերն ամբողջությամբ լքելու են Իրաքի տարածքը 2012թ., իսկ արդեն 2009թ. հունիսի 30-ին ծրագրվում է դուրս բերել ռազմական հավաքակազմի մեծ մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---