ԶԼՄ․ Ստամբուլում ձերբակալված ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել

ԶԼՄ․ Ստամբուլում ձերբակալված ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել

PanARMENIAN.Net - Ստամբուլում ձերբակալված ռուսական ՆՏՎ-ի լրագրողներին լրտեսության մեջ կարող են մեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին թուրքական աղբյուրի վրա հղումով։

«Որքան ինձ հայտնի է, գործը վարույթ չի ընդունվել»,- ասել է աղբյուրը։

ՆՏՎ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի ձերբակալության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 6-ին։

Ըստ թուրքական ԱԳՆ-ում աղբյուրի, նրանք հավատարմագրում չունեին և նկարահանում էին մի շրջան, որտեղ գտնվում է Baykar Savunma մարտական անօդաչու սարքերի արտադրությունը։

Ստամբուլի իշխանությունները հաստատել են, որ լրագրողները ձերբակալվել են չարտոնված նկարահանման համար։ Նրանք կալանքի տակ կմնան առաջիկա 3 օրը։

Կրեմլն իր հերթին հույս է հայտնել, որ ռուս լրագրողների ձերբակալության միջադեպը Թուրքիայում կկարգավորվի, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտ ապագայում ազատ կարձակվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---