Թուրքիան Չինաստանից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն դեղաչափ է պատվիրել

Թուրքիան Չինաստանից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն դեղաչափ է պատվիրել

PanARMENIAN.Net - Թուրքիան դեկտեմբերի 8-ին չինական ընկերությունից պատվիրել է 50 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Առաջին մատակարարումը սպասվում է դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը։

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանի խոսքով՝ պատվաստումները երկրում կսկսեն նույնպես դեկտեմբերի 11-ից հետո, առաջինը կպատվաստվի բուժանձակազմը։

Չինական պատվաստանյութն անվճար է լինելու բոլորի համար, մինչդեռ այլ երկրների և ընկերությունների որոշ պատվաստանյութեր նախատեսվում է վաճառել դեղատներում։

Չինական Sinovac ընկերության պատվաստանյութը Թուրքիայում 3-րդ փուլի փորձարկումներն ավարտած առաջին արտասահմանյան պատվաստանյութն էր։

Թուրքիան պատվաստանյութ է պատվիրել նաև այլ երկրներից։ Բացի այդ, երկիրը մշակում է սեփական պատվաստանյութը, որը դեռ չի հասել 3-րդ փուլի փորձարկումներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---