ԵԽ-ն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները11 դեկտեմբերի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ Արևելյան Միջերկրականում հորատման աշխատանքների պատճառով, փոխանցում է «Վեդոմոստին»: Միջերկրականում Թուրքիան հավակնություններ է ներկայացնում Հունաստանի ու Կիպրոսի կողմից իրենց տնտեսական գոտիներ համարվող տարածքներում։ Կիպրոսը Թուրքիային մեղադրել է իր ինքնիշխանության խախտման մեջ, թուրքական կողմը հայտարարել է, թե ԵՄ-ն իրավունք չունի պահանջել իր հետախուզական գործողությունների դադարեցում։ Նշվում է, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ համատեղ կհամակարգի Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերը։ Կառույցի անդամ երկրների ղեկավարները նաև որոշել են մինչև 2021-ի մարտ ԵԽ ղեկավար Ժոզեֆ Բորելին ներկայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման տարբերակներ։ ԵՄ-ում ընդգծել են պաշտոնական Անկարայի միակողմանի և սադրիչ բնույթի գործողություննեը։ ԵԽ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հավատարիմ են անդամ պետությունների շահերի պաշտպանությանը և աջակցում են տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |