Ադրբեջանը չեղարկել է ռազմական դրությունը

Ադրբեջանը չեղարկել է ռազմական դրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օրենսդրական նախաձեռնությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ի կեսգիշերին։

Երկրում ռազմական դրություն հայտարարվել էր սեպտեմբերի 28-ին՝ նախօրեին Արցախի վրա հարձակվելուց մեկ օր հետո։

Հայաստանում ռազմական դրություն հայտարարվել է սեպտեմբերի 27-ին, այն դեռ շարունակում է գործել։

Ռազմական գործողություններն ընթացան սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 10-ի լույս գիշերվա եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---