2 քաղաքացի Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել․ Մեկը գանգուղեղի վնասվածք ունի

2 քաղաքացի Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել․ Մեկը գանգուղեղի վնասվածք ունի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքի տարբեր հատվածներից ցուցարարները «Արժանապատվության երթ» են կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ, այնտեղ ոստիկանները մի քանի ցուցարարի բերման են ենթարկել։

Դանիելյանը գրել է, որ քաղաքացիներից մեկը գանգուղեղի վնասվածք ունի, մյուսը, որը ոստիկանության աշխատակից է, վերին վերջույթի վնասվածք ունի։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ երկու քաղաքացին էլ հետազոտվում են։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել. Մեկի ինքնազգացողությունը վատացել է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---