ՀՀ-ում կորոնավիրուսի 995 նոր դեպք է գրանցվել և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 995 նոր դեպք է գրանցվել և 19 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 147,312-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 995-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որից 17-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2462 դեպք կա, այլ պատճառով՝ 615:

Ապաքինվել է ևս 1047 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 124,521 է։ Փաստացի բուժվողների թիվը 19,714 է։

Մեկ օրում թեստավորվել է 2846 մարդ, ընդհանուր 545,240 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---