Ալիևը կոպտել է ՄԽ համանախագահներին և պահանջել խոսել լրագրողների ներկայությամբ12 դեկտեմբերի 2020 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու։ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները Բաքու էին այցելել դեկտեմբերի 12-ին։ «Այստեղ այցելելը ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առաջ՝ Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբն ուզում է գալ, ես դեմ չէի։ Հնարավոր է՝ նրանք ասելու բան ունեն ինձ։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առաջ ասեք։ Եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ալիևը։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերն էլ հայտարարել էր, որ համանախագահներն այցելելու են Հայաստան և Ադրբեջան։ Նա նաև ասել էր, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարմամբ և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |