Դեկտեմբերի 19-ից՝ եռօրյա սուգ ՀՀ-ում

Դեկտեմբերի 19-ից՝ եռօրյա սուգ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ից՝ ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի ու հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ չնայած ոչ բոլոր անհետ կորածներն են դեռ հայտնաբերվել ու ոչ բոլոր դիերն են իդենտիֆիկացվել, այս որոշումն այլևս չի կարող հետաձգվել։ Ըստ նրա, միևնույն ժամանակ ավելի մեծ թափով կընթանան անհետ կորածների որոնումները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---