Աղդամում ականի պայթյունից 1 ադրբեջանցի է մահացել, 2-ը՝ վիրավորվել

Աղդամում ականի պայթյունից 1 ադրբեջանցի է մահացել, 2-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Աղդամի շրջանի Շախբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունից 1 ադրբեջանցի է մահացել, 2-ը՝ վիրավորվել, տեղեկացրել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն։

Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են քաղաքացիականներ Թոգրուլ Վիլայաթ օղլու Ահմեդովն ու Ադրբեջանի ՊՆ զինծառայող, որի անունը չի հրապարակվել։ Մահացել է քաղաքացիական անձ Էլչին Գանբոյ օղլու Մամեդովը, գրում է «Վեստնիկ Կավկազա»-ն։

Պատահարի հանգամանքներն ուսումնասիրվում են։

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի հսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի Աշագի-Սեյիդախմեդլի գյուղում Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան պայթել էր հակատանկային ականից։ Ադրբեջանի 5 քաղաքացի էր մահացել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---