Օտարերկրյա ներդնողը շտապում է իր տեղը զբաղեցնել Հայաստանի կապիտալի շուկայում

PanARMENIAN.Net - «Հայաստանը ներուժ եւ անհրաժեշտ պայմաններ ունի կապիտալի շուկայի զարգացման համար»,-ասել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ուրբաթ օրը Երեւանում կայացած «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում: Ըստ Երիցյանի, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այն ձեռնարկությունները, որոնք աշխատել են կապիտալի զարգացած շուկաներում, դժվարություններ ունենալով, իրենց հայացքն ուղղել են զարգացող երկրների կողմը, որոնք այդչափ չեն տուժել համաշխարհային ճգնաժամից: Էկոնոմիկայի նախարարրը կարծիք է հայտնել, որ 1-2 տարուց ներդնողները կբախվեն այդ տեղը գրավելու դժվարությունների հետ, սակայն այսպես կոչված «համաշխարհային քաոսը» նոր հնարավորություններ կբացի հաղթահարվելուց հետո:



Խորհրդաժողովում Երիցյանը կարեւորել է ՀՀ կապիտալի շուկայում NASDAQ OMX-ի ներկայությունը: «Կապիտալի շուկան եկամուտների վերաբաշխման մեխանիզմ է, որի բացակայությունը համեմատելի է հարկային օրենսդրության բացակայության հետ»,-ասել է նա: Այդ առնչությամբ, նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը որոշ միջոցներ է ձեռնարկել` առաջինը, ստեղծելով թոշակային հիմնադրամ, որը թույլ կտա մասնավոր խնայողություններ անել եւ համապատասխան կառավարման դեպքում վերաուղղել այդ միջոցները ֆինանսական շուկայի զարգացմանը: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ փակվել են շատ հայտնի ընկերություններ, սակայն ոչ թոշակային հիմնադրամներ«,-ասել է նախարարը:



Ինչպես հաղորդել է Երիցյանը, կառավարության գործունեության մեկ այլ ուղղությում է կորպորատիվ կանոնների ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչը կիրականացվի երեք ուղղություններով` կառավարման միջազգային կորպորատիվ կանոնների պարտադիր կիրառում պետական սեկտորում, ընկերությունների հրապարակայնության, բաց աշխատելու ապահովում, հիմնավորման տրամադրում` կառավարման կորպորատիվ կանոնների կիրառումից հրաժարվելու դեպքում:



«Գիտատար էկոնոմիկայի հայեցակարգը եւս հիմք է կապիտալի շուկայի զարգացման համար»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, եթե շուկայի պոտենցիալ մասնակիցը չգիտի թե «որտեղ եւ ում» նա կարող է առաջարկել իր ապրանքը, այսինքն չկա մի հարթակ, որտեղ կարող են հանդիպել ներդնողներն ու շուկայի օպերատորները` մասնավոր ձեռներեցները, զարգացման մասին խոսք լինել չի կարող:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---