Ներքին Խնձորեսկից Նարեկ Սարդարյանը գերությունից վերադարձել է

Ներքին Խնձորեսկից Նարեկ Սարդարյանը գերությունից վերադարձել է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով 2020-ի հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, դեկտեմբերի 15-ին վերադարձվել է Հայաստան, փոխանցում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Սարդարյանի անունը կար դեկտեմբերի 14-ին ՀՀ վերադարձած գերիների ցանկում, սակայն լրատվամիջոցներին նրա հարազատները հայտնել էին, թե Սարդարյանն ինքնաթիռով վերադարձածների մեջ չէ։

Ավելի վաղ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերու տեղափոխող ինքնաթիռը։ Հայրենիք են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորականներ և քաղաքացիականներ, այնպես էլ մինչև այդ գերեվարված անձինք։ Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայկական կողմն Ադրբեջանի դեմ գանգատներ էր ներկայացրել Եվրոպական դատարանին:

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---