Շուռնուխի գյուղապետը կոչ է արել զենք վերցնել ու ինքնապաշտպանության գնալ

Շուռնուխի գյուղապետը կոչ է արել զենք վերցնել ու ինքնապաշտպանության գնալ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ համանքի գյուղապետ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ի կեսգիշերին կոչ է արել վաղ առավոտյան զենք վերցնել ու գալ համայնք ինքնապաշտպանության։

«Ով զենք է ստացել, լինի մոբ, երկրապահ կամ աշխարհազորային, զենքը տանը մի թողեք, վերցրեք եկեք Շուռնուխ։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք խաբված ենք։ Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության՝ յուրաքանչյուրն իր դիրքում մնալու կետը սուտ էր, մեզ մեր դիրքերից հետ են կանչում»,-հայտարարել է գյուղապետը։

Նա հորդորել է գալ ու հարցը միասին լուծել` նշելով, թե իրենց տղաները չեն թողնելու դիրքը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքի մի շարք դիրքեր ապամոնտաժվում են ու հետ տարվում։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, թե մարզի 13 գյուղի բարձունքները հայ դիրքապահները լքելու են դեկտեբերի 18-ին ժամը 17։00-ին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---