Հիշատակի երթ դեպի Եռաբլուր՝ 18։30-ին

Հիշատակի երթ դեպի Եռաբլուր՝ 18։30-ին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին` ժամը 18:30-ին, կմեկնարկի Հիշատակի երթը դեպի Եռաբլուր, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայրենիք փրկության շարժումը։

Երթը կսկսվի Գարեգին Նժդեհի հրապարակից։

«Խոնհարում և հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին»,-ասվում է գրառման մեջ։

Ընդդիմադիրները վարչապետին մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ, ցույցեր և երթեր սկսել։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---