ԱՆ․ Ծխախոտի մասին օրենքը կրկին ԱԺ բերելն անհասկանալի է, երկիրը բազմաթիվ մարտահրավերների առաջ է![]() 18 դեկտեմբերի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության համար անհանսկանալի է «Ծխախոտի մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ «երկիրը պետական բոլոր ինստիտուտների կողմից դիմագրավում պահանջող բազմաթիվ մարտահրավերների առաջ է», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ ԱՆ-ից կոչ են անում գործընկերներին հանել փոփոխությունն ԱԺ օրակարգից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2021-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք դրույթներ: Ըստ այդմ՝ մասնավորապես արգելվում էր փակ տարածքներում ծխախոտի օգտագործումը, արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ «Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելունվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը»,-գրել է նա։ Նիկողոսյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունելիս որոշվել է այն այնպես խմբագրել, որ դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |