Հայրենիք վերադարձած 6 զինծառայողը կմնան բժիշկների վերահսկողության տակ![]() 21 դեկտեմբերի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և վերադարձած ժամկետային 6 զինծառայողն ուղեկցվել են Հանրապետական բժշկական կենտրոն: Նրանք դեռևս կմնան բժիշկների հսկողության տակ, զինվորները բուժզննման կարիք ունեն: Տղաներին իրենց ծնողների հետ բուժկետրոն են ուղեկցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը։ Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ 70 օր անհետ կորած համարվող 6 զինծառայող հետ է վերադարձել հայրենիք։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |