ԿԳՄՍՆ․ Դպրոցներում ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 28-ից

ԿԳՄՍՆ․ Դպրոցներում ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 28-ից

PanARMENIAN.Net - Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 28-ից, 3-12-րդ դասարանների սովորողների արձակուրդը կտևի մինչև 2021-ի հունվարի 10-ը ներառյալ, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ:

ԿԳՄՍՆ-ից նշել են, որ հանրակրթական ուսհաստատություններում անհաղթահարելի ուժի ազդեցության պարագայում դասերը կարող են հեռավար շարունակվել։

«Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով»,-հայտնել են նախարարությունից։

Նախարարությունից նշել են, որ ոչ պետական ուսհաստատությունում արձակուրդի տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---