ՀՀ-ում կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել և 26 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել և 26 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 156,142-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 702-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2714 դեպք կա, այլ պատճառով՝ 663։

Ապաքինվել է ևս 1128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 136,766 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,999 է։

Մեկ օրում թեստավորվել է 2743 հոգի, ընդհանուր առմամբ, 575,910 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---