ՀՀ-ում կորոնավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել և 19 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157,349-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 586-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2752 դեպք կա, այլ պատճառով՝ 671։

Ապաքինվել է ևս 854 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 138,669 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,257 է։

Մեկ օրում թեստավորվել է 2610 հոգի, ընդհանուր առմամբ 581,386 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---