ԱՆ-ն կկենտրոնացնի շտապօգնության ծառայությունները

ԱՆ-ն կկենտրոնացնի շտապօգնության ծառայությունները

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց է սկսում, որը կմեկնարկի կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին:

2020-ի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լանդ Կրուիզեր» և 10 «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 «Նիսան» շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:

Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2):

Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---