Մայր աթոռը հորդորում է հանգստություն պահպանել և չազդվել սադրիչ հայտարարություններից

Մայր աթոռը հորդորում է հանգստություն պահպանել և չազդվել սադրիչ հայտարարություններից

PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով ՀԱԵ հասցեին համացանցային սպառնալիքներին, հորդորում է իր զավակներին պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել սադրիչ հայտարարություններից՝ նշելով, որ մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը եկեղեցու հանդեպ։

Նշվում է, որ վերջին օրերին եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային եկեղեցին պաշտպանելու կոչեր:

«Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»,-ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---