Ոստիկանը կոտրվածքներ է ստացել․ Նրան հրած քաղաքացին ձերբակալվել է![]() 26 դեկտեմբերի 2020 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին` ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին, բայց նրանցից մեկը հրել է իրավապահներին, ինչի հետևանքով վերջիններից մեկն ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։ «Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցերի, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ ցուցարարների։ Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |