ՊՆ-ն հերքում է Հադրութում վերսկսված մարտերի մասին լուրը և փորձելու է հավելյալ տեղեկություններ պարզել

ՊՆ-ն հերքում է Հադրութում վերսկսված մարտերի մասին լուրը և փորձելու է հավելյալ տեղեկություններ պարզել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով, Հադրութի շրջանում վերսկսված մարտերի մասին լուրերին, հայտարարել է, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

ՊՆ-ն հավելել է նաև, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմից զոհերի և վիրավորների մասին։

«Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել։

Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, Հադրութի Տող գյուղի մոտ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգության և մարտերի մասին, որի հետևանքով, ըստ այդ աղբյուրների, հայկական կողմն ունի 6 զոհ և վիրավոր, իսկ ադրբեջանականը՝ 5 վիրավոր։ Նմանատիպ լուր էր տարածել նաև WarGonzo տելեգրամ-ալիքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---