ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 562 մարդ, մահվան 8 դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 562 մարդ, մահվան 8 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157,948-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 114-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում թեստավորվել է 1413 հոգի, ընդհանուր առմամբ 585,057 թեստ է արվել։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2775 դեպք կա, այլ պատճառով՝ 674։

Ապաքինվել է ևս 562 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 139,675 է։ Փաստացի բուժվողների թիվը 14,824 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---