ԱԺ-ն զրկել է Նաիրա Զոհրաբյանին ՄԻՊ հանձնաժողովի նախագահի լիազորություններից![]() 29 դեկտեմբերի 2020 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, որոշումն ընդունվել է։ Հարցն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն էր, որտեղ նա հայտարարել էր, թե հասարակության մի հատվածին պետք է զրկել ընտրելու իրավունքից ու բռնի կրթել, ժողովրդի մի հատվածին էլ անվանել էր «ժեխ»։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել, հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու, եթե հարցն ընդունվի, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հայտնել՝ երկու շաբաթում ԲՀԿ-ն կարող է առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Չառաջարկելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը։ Դեկտեմբերի 28-ի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է, որ եթե Զոհրաբյանի լիազրությունները դադարեցվեն, «Բարգավաճ Հայաստանը» ոչ մեկին չի առաջադրի։ Աբովյանն «Իմ քայլի» նախաձեռնությունը որակել էր որպես հակասահմանադրական և քաղաքական հետապնդման դրսևորում։ Զոհրաբյանը, իր հերթին, հայտարարել էր, որ ՍԴ-ում են վիճարկելու ԱԺ որոշումը։ Պատգամավորը հայտարարել էր նաև, որ տեղեկություն ունի, թե իշխանություններն ավելի վաղ իր դեմ փորձել է քրգործ հարուցել, հիմք չի ունեցել, այդ իսկ պատճառով գնացել են իրեն Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու քայլին։ ![]() ![]() Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի»,- ասվում է գրառման մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |