Covid-19-ի նմուշառում պոլիկլինիկաներում կիրականացվի նաև տոնական օրերին

Covid-19-ի նմուշառում պոլիկլինիկաներում կիրականացվի նաև տոնական օրերին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման և կանխարգելման նպատակով տոնական օրերին ևս նմուշառում կիրականացվի։

Դեկտեմբերի 31-ից 2021-ի հունվարի 7-ն ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում նմուշառման գործընթաց կիրականացվի 10:00-12:00-ն:

Գործընթացն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում դեկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,296-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2797 դեպք կա, այլ պատճառով՝ 676։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---