Կուսակցություն հիմնելը կհեշտանա, ֆինանսական թափանցիկությունը՝ կմեծանա․ Նոր օրենքն ընդունվել է

Կուսակցություն հիմնելը կհեշտանա, ֆինանսական թափանցիկությունը՝ կմեծանա․ Նոր օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:

Նախագիծն ընդունվել է 99 կողմ և 1 դեմ ձայներով:

Փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Ըստ նրա՝ նախագծի առանցքային նպատակը երկրում ավելի առողջ քաղաքական դաշտ ու այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ֆինանսական առումով՝ ավելի հաշվետու և թափանցիկ:

Նոր օրենքի համաձայն՝ կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։ Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։

Ընթերցեք նաև․ Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---