Newsweek-ը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին «չխանգարել հայ-թուրքական հաշտեցմանը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը պետք է «վերջ դնի Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ բանավեճին եւ ուշադրություն դարձնի Անկարայի ու Երեւանի լավատեսական հայտարարություններին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսվող մերձեցման մասին»: Այդ մասին գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը: «Ինչպես կասեցնել բանավեճը ցեղասպանության շուրջ» հոդվածում նշվում է, որ 1984 թվականից ի վեր ԱՄՆ հայկական լոբբին կշարունակի հետեւել այն կուրսին, որը հոդվածի հեղինակն անվանել է «Հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացում»: «ԱՄՆ հայկական լոբբին համոզում է որոշ կոնգրեսականների միանալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակներին: Թուրքիայի կառավարությունը պնդում է, թե Թուրքիան չափազանց կարեւոր է ԱՄՆ-ի համար, այդ կերպ նրան վիրավորելու համար: ԱՄՆ վարչակազմը, խոստովանելով, որ Թուրքիան իր կարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, նրա ՌՕՈՒ Ինջիրլիկ ռազմակայանը մեծ նշանակություն ունի Իրաքում իր առաքելության համար, պետք է ստիպի Կոնգրեսին հրաժարվել բանաձեւից: Միեւնույն ժամանակ, հրեական լոբբին շահագրգիռ է թուրք-իսրայելյան հարաբերությունների զարգացմամբ, թեեւ այս տարի ավելի քիչ, սակայն աշխատում է բանաձեւի ընդունումը թույլ չտալու ուղղությամբ»,-գրում է Newsweek-ը:



Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի նոր շրջադարձ եղավ` սկսեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: «Առաջընթացը հնարավոր դարձավ, քանի որ հայերը կենտրոնացան մեկ կոնկրետ հարցի` հայ-թուրքական սահմանի բացման վրա, եւ երկու կողմերը պետք է խուսափեն ցեղասպանության մասին բանավեճից, գիտակցելով, որ ի վերջո հարկ կլինի անդրադառնալ այդ հարցին, սակայն, տնտեսական կապերի զարգացման դեպքում, դա ավելի դյուրին կլինի անել: ԱՄՆ Կոնգրեսը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կխոչընդոտի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած փորձ»,-գրում է հանդեսը:



Հաշտության ճանապարհը բաց կլինի, եթե Կոնգրեսը մերժի հայկական լոբբիին Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցում: «Եթե հայ համայնքի ջանքերը պսակվեն բանաձեւի ընդունմամբ, Թուրքիայի վրա ազդելու Կոնգրեսի բոլոր լծակները կսպառվեն, թուրք եւ հայ ժողովրդների հաշտության հնարավորության հետ մեկտեղ: Լավ հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առաջնային են Կովկասում ԱՄՆ-ի համար: Նախատեսվող էներգետիկ միջանցքը Կենտրոնական Ասիայից Եվրոպա Կովկասի տարածքով առավել անվտանգ կլինի, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Կոնգրեսը պետք է ընդունի, որ ընթացիկ տարում շատ խոստումնալից հնարավորություններ կան հայ եւ թուրք ժողովրդների միջեւ հաշտության համար: Եթե առաջխաղացում այդ առումով չլինի, ապա ԱՄՆ Կոնգրեսը կկարողանա վերադառնալ այդ բանաձեւի քննարկմանը»,-ընդգծել է Newsweek-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---