Պատերազմում անշարժ գույք կորցրած արցախցիների աջակցության ծրագիրը մեկնարկել է

Պատերազմում անշարժ գույք կորցրած արցախցիների աջակցության ծրագիրը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մեկնարկել է ՀՀ կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարություը։ Ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250,000 դրամի չափով։

Սկսվել է ծրագրի դիմումների ընդունումը։

Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում ՀՀ կառավարության 2020-ի նոյեմբերի 21-ի որոշմամբ (աջակցության գումարի չափ՝ 300,000) հաստատված՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։ Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---