Նախարար․ 3360 զոհված զինվորի մարմնի կամ մասունքի փորձաքննություն է արվել 5 հունվարի 2021 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմում զոհված 3360 զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, կատարվել է ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դատաբժշկական ծառայությունն իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք։ Նա նշել է նաև, որ դատագենետիկական անալիզատորի աշխատանքի արդյունքում, որը միակն է երկրում, հնարավոր է եղել գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Նախարարը տեղեկացրել է նաև, որ երկրորդ այդպիսի անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |