ՀՀ նախագահը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով․ Հեռավար կաշխատի

ՀՀ նախագահը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով․ Հեռավար կաշխատի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Լոնդոնում` ընտանիքի հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է եղել, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---