Ջորկաեֆն Արցախցի երեխաներին Սուրբծննդյան առթիվ պլանշետներ է նվիրել![]() 8 հունվարի 2021 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Ծնունդին աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Բարի կամքի դեսպան, Յուրի Ջորկաեֆը և եղբայրները որոշել են տոնը նշել արցախցի երեխաների հետ, նրանց է միացել ու հյուրերին ընդունել SofConstruct ընկերությունը: Կարևորելով կրթության դերը՝ Յուրի Ջորկաեֆը երեխաներին պլանշետներ է նվիրել հեռավար կրթությանը մասնակցելու համար։ SofConstruct ընկերությունը երեխաներին ծանոթացրել է մի շարք ՏՏ նորարարական լուծումների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվածներին ցուցաբերել օգնություն՝ մասնագիտության ընտրության հարցում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |