«Ժառանգությունը» Փաշինյանից պահանջում է հրաժարվել ՀՀ համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով Մոսկվա մեկնելուց 9 հունվարի 2021 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է «հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով և պարտվողական կեցվածքով»: Կուսակցությունից նշել են, թե Հայաստանը պետք է վճռականորեն պահանջի Ալիևից անվերապահ վերադարձնել ռազմագերիներին և պատանդներին՝ եռակողմ համաձայնության 8-րդ կետին համապատասխան: «Ոչ մի նոր պայմանավորվածություն չի կարող քննարկվել, առավել ևս ստորագրվել, քանի Ադրբեջանի կողմից չեն կատարվել նախորդները: Հայաստանը պետք է դուրս գա միակողմանի զիջումների կործանարար շղթայից, օտար ազդեցություններից, Արցախի հարցը պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ: Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով, հանրությունն այլևս չի կարող խաբված լինել, ամեն ինչ պետք է լինի բաց և հրապարակային՝ ՀՀ Սահմանադրության, օրենքների պահպանմամբ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ»,-հայտարարել են կուսակցությունից։ «Ժառանգությունից» նշել են, թե Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարությունը «անկարող են ճգնաժամային իրավիճակում պետությունը ղեկավարելու»: «Ալիևը հայ ռազմագերիներին դարձել է քաղաքական պատանդ և նրանց կոչելով ահաբեկիչներ՝ փորձում է զրկել ռազմագերու կարգավիճակից և լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա: Այս պայմաններում հունվարի 11-ին նախատեսված մոսկովյան այցի շրջանակներում Ալիև-Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հեռանկարը անորոշ օրակարգով մեծ մտահոգություններ է առաջացնում: Առկա վտանգավոր իրողությունների և դրանց վերաբերող հանրային, քաղաքական անհրաժեշտ խոսույթի բացակայության պայմաններում՝ Փաշինյանի բացատրությունները էլ ավելի են խորացնում այդ մտահոգությունները, որովհետև այս պայմաններում խոսել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նշանակում է դառնալ ադրբեջանաթուրքական նոր դավերի զոհ՝ կազմաքանդելով հայոց պետականությունը»,-հայտարարել են կուսակցությունից։ Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, նախատեսվում է փաստաթղթի ստորագրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |