Մասկի երկրպագուները 1100%-ով բարձրացրել են Signal Advance փոքր ընկերության բաժնետոմսերը՝ շփոթելով Signal-ի հետ

Մասկի երկրպագուները 1100%-ով բարձրացրել են Signal Advance փոքր ընկերության բաժնետոմսերը՝ շփոթելով Signal-ի հետ

PanARMENIAN.Net - Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխության պատճառով խորհուրդ է տվել իր հետևորդներին օգտվել Signal մեսենջերից։ Արդյուքում Մասկի երկրպագուները 1100%-ով բարձրացրել են Signal Advance փոքր ընկերության բաժնետոմսերը՝ շփոթելով Signal-ի հետ, գրում է Incrussia.ru-ն CNBC-ի վրա հղումով։

Մասկը խորհուրդ էր տվել օգտվել Signal-ից հունվարի 7-ին՝ գրառում կատարելով Twitter-ում։

WhatsApp-ն այսուհետ օգտատերերի տվյալների մի մասը պարտադրված է փոխանցել Facebook-ին։ Այդ տվյալները ներառում են գրանցման տեղեկությունները, այդ թվում հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկությունները տրանզակցիաների, ծառայությունների և այլ մարդկանց հետ փոխգործակցության մասին։ Facebook-ը նաև տեղեկություններ կստանա օգտատերերի բջջային սարքերի և IP հասցեների մասին։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 8-ին։ Սակայն, ոմանք նոր քաղաքականության պատճառով արդեն սկսել են հեռացնել գրանցման գրառումները WhatsApp-ից՝ տեղափոխվելով այլ հավելվածներ, գաղտնի հաղորդագրություններ փոխանակելու համար։

Signal-ը հաղորդագրությունների փոխանակման և ինտերնետ հեռախոսազանգերի հավելված է՝ ազատ և բաց ելքային կոդով։ Հիմնական շեշտն այստեղ դրվում է գաղտնիության և անվտանգության վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---