«Իմ քայլը» լքած պատգամավոր․ Վերցնելով մանդատը` չեմ կարող գտնվել մի քաղթիմում, որի գործողությունը հանգեցրել է աղետի

«Իմ քայլը» լքած պատգամավոր․ Վերցնելով մանդատը` չեմ կարող գտնվել մի քաղթիմում, որի գործողությունը հանգեցրել է աղետի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում թափուր տեղը զբաղեցրած պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը միևնույն ժամանակ դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, արձագանքել է «մեկ միասնական մանդատ» ստացած քաղաքական ուժի տարածած հաղորդագրությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«1. Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ,

2. Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների,

3. Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»։,-ասվում է գրառման մեջ։

Գրիգորյանը նշել է նաև, որ զերծ է մնում նշյալ միասնական մանդատը ստացած ուժի քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով դաշինքին քվե տված քաղաքացիներին։

Նա հավելել է նաև, որ տարածված հաղորդագրությամբ ապացուցվում է, որ հասարակության պառակտումը, սևերի և սպիտակների բաժանումը, կարծես, նորից ակտուալ է դարձել հունվարի 11-ին սպասվող ևս մի «հայտնի իրադարձությունից» առաջ։

«Եթե ստացած մանդատը իշխող ուժի ներկայացուցիչն իսկապես համարում է ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր, ապա առնվազն այժմ երկրի իշխանությունները պիտի հաշվետու լինեն, թե ինչ օրակարգով է վարչապետը գործուղվելու Մոսկվա և ինչ փաստաթղթեր են այդ օրը լինելու սեղանին։ Հակառակ դեպքում, մանդատի և ժողովրդի իշխանության մասին արված պնդումները ոչ այլ ինչ են, քան ժողովրդի զգոնությունը թմրեցնելու միջոց»,-ասվում է գրառման մեջ։

Իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները պետք է առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում Ռուբեն Ռուբինյանն-- https://www.panarmenian.net/arm/news/289208/

Աննա Գրիգորյանը զբաղեցրել է Ազգային ժողովում առաջացած թափուր տեղը 2020-ի ավարտին և մանդատը վերցրել է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամի հրաժարականի հետևանքով առաջացել էր թափուր մանդատ, որը, ըստ կարգի, փոխանցվել է 2018-ի ընտրություններում հաջորդ առավել շատ ձայները ստացած անձին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---