ՀՀ-ում Covid-19-ի 355 նոր դեպք է գրանցվել և 15 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 355 նոր դեպք է գրանցվել և 15 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,643-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 355-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2941 դեպք կա, այլ պատճառով՝ 707։

Ապաքինվել է ևս 729 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 150,602 է։ Փաստացի բուժվողների թիվը 8393 է։

Մեկ օրում թեստավորվել է 1885 հոգի, ընդհանուր առմամբ 611,815 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---